Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

«Իմ երեխաները աստղեր չեն և երբեք չեն եղել»

«Իմ երեխաները աստղեր չեն և երբեք չեն եղել»
11.12.2013 | 12:30

Հոլիվուդյան դերասան Բեն Աֆլեքի ընտանիքին մոլագար է հետապնդել, որ սպառնացել է սպանել դերասանին, նրա երկու դուստրերին ու կնոջը: «Նա հայտնվեց դպրոցի մոտ, որտեղ տանում եմ աղջիկներիս, այնտեղ էլ ձերբակալվեց: Տղամարդը թաքնվում էր պապարացիների շարքում, որոնք չգիտեին՝ ով է նա իրականում»,- ասել է դերասանը Playboy-ի հետ ունեցած հարցազրույցում:

Աֆլեքը նաև տրտնջացել է, թե որքան տհաճություն են իր ընտանիքին պատճառում լրագրողներն ու լուսանկարիչները. «Իմ երեխաները աստղեր չեն և երբեք չեն եղել: Երբ նրանք լույս աշխարհ եկան, մեզ մեծ գումար առաջարկեցին նրանց լուսանկարների համար: Նրանք երբեք ոչինչ չեն ստանա: Այս հարցում ես սկզբունքային եմ»:

Դիտվել է՝ 2463

Մեկնաբանություններ